top of page

Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում

  • 2 hours ago
  • 1 min read

45% քաղաքացիներ պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը: «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն անարդար, պատրա՞ստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի արդարություն հաստատելու համար:

Միանշանակ այո է նշել  հարցվածների 36.6%-ը, ավելի շուտ այո՝ նշել է 9.9%-ը, գրեթե 45%-ը կարծում է, որ իրենք պատրաստ կլինեն կեղծիքներ լինելու դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։

Ավելի շուտ ոչ նշել է 10.2%-ը, միանշանակ ոչ՝ 39.1%-ը, 4.3%-ը տատանում է և դժվարացել է պատասխանել հարցին:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 27-29-ը:

 
 
1/2825
bottom of page