Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը
Dec 16, 2025
1 min read

Ուժեղ քամին տապալել է Ազատության արձանի կրկնօրինակը՝ Բրազիլիայի հարավում գտնվող Գուաիբա համայնքում, հայտնում է G1 լրատվականը։ Նշվում է, որ քամու ուժգնությունը հասել է ժամում 90 կիլոմետրի։
Արձանն ընկել է պատվանդանից և լրջորեն վնասվել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։




















