top of page

Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան

  • 16 minutes ago
  • 1 min read

Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա, իր ուղերձում հայտարարել է Սամվել Կարապետյանը։

«Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Միասին մենք ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն ու բարեկեցիկ կյանք»,- ասել է Կարապետյանն ու վստահեցրել, որ շուտով իր համակիրների հետ կլինի։

«Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, կայուն, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները՝ հանուն մեր հայրենիքի բարեկեցության»,-նշել է նա։

 
 
1/2787
bottom of page