Եթե Հայաստանը անդամակցի ԵՄ-ին, կդադարեցնենք գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարումը. Զախարովա
- 7 hours ago
- 1 min read

Եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի հանրապետությանը գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«2026 թվականի մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հայկական կողմին փոխանցեց Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որով տեղեկացվում էր, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիություն անդամակցելու գործընթացը շարունակվելու դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կդենոնսացիայի Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։




















