top of page

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը

  • 7 hours ago
  • 1 min read

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փայլուն մեկնարկեց Երևանում անցկացվող FIBA U16 EuroBasket 2026, C դիվիզիոնի առաջնությունում՝ 98:62 հաշվով վստահ հաղթանակ տանելով Անդորրայի հավաքականի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:



Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Էնթոնի Սարգսյանը, որը գրանցեց 32 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակեց 22 միավոր, կատարեց 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։



Բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ նաև Էթան Կազանչյանը, որը գրանցեց 27 արդյունավետության գործակից, վաստակեց 20 միավոր, կատարեց 2 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։



Քառորդների հաշիվները՝



I քառորդ՝ 26:18



II քառորդ՝ 29:9



III քառորդ՝ 26:24



IV քառորդ՝ 17:11



Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ մրցելով Ջիբրալթարի հավաքականի դեմ։

 
 
1/2957
bottom of page