Մահացել է դերասան, պրոդյուսեր Լևոն Տեր-Պետրոսյանը
- 2 hours ago
- 1 min read

Մահացել է պրոդյուսեր, դերասան, «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը։
Գիշերվանից նրա ընկերները, հարազատները սոցիալական ցանցերում հայտնում են գույժն ու ցավակցական խոսքեր ուղղում հարազատներին։
«Մի ընկեր էլ գնաց. Լևոն ջան»,-գրել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ու դերասանի հետ լուսանկար հրապարակել։
Լևոն Տեր-Պետոսյանն ապրում ու աշխատում էր ԱՄՆ-ում։ Թե որն է եղել մահվան պատճառը, առայժմ չի հաղորդվում։




















