top of page

Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ձգտում ենք խորացնել այս հարաբերությունները. Անտոնիու Կոշտա

Mar 27
1 min read

Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ձգտում ենք խորացնել այս հարաբերությունները: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ձգտում ենք խորացնել այս հարաբերությունները։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները, հավատարմությունը միջազգային իրավունքին և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»,- գրել է Կոշտան:

Անտոնիու Կոշտան նշել է հանդիպման վայրը և հույս է հայտնել, որ կհանդիպի Փաշինյանի հետ:

«ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ին՝ Երևանում: Ակնկալում եմ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-հայտնել է Կոշտան:

 
 
1/3084
bottom of page