top of page

Մահացել է ֆուտզալիստ Ալեքս Ֆելիպեն

  • Jan 7
  • 1 min read

Ռուսական «Նորիլսկի Նիկել» ֆուտզալի ակումբի 32-ամյա խաղացող Ալեքս Ֆելիպեն մահացել է Ուխտայի օդանավակայանում։

Սուպերլիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 6-ին, Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակչում «Ուխտա»-ի դեմ խաղից հետո։ Օդանավակայանում նա կորցրել է գիտակցությունը։ Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Հարազատներն ու ակումբի ղեկավարությունը սպասում են բժշկական եզրակացությանը:

 
 
1/2721
bottom of page