top of page

Հնդկաստանի քաղաքներից մեկում գտնվող ուսումնական կենտրոնի շենքում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր

  • 8 hours ago
  • 1 min read
Հնդկաստանի Լաքնաու քաղաքում գտնվող ուսումնական կենտրոնի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգի գլխավոր նախարարի տեղակալ Բրաջեշ Պաթհակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես տեսել եմ հրդեհի հետևանքով զոհված 14 մարդու դի»,- Պաթհակի խոսքերն է մեջբերում ANI գործակալությունը։

Հրդեհի պահին շենքում գտնվել են 16-17 տարեկան սովորողներ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Սոցցանցերում տարածվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ուսանողները ցատկում պատուհաններից՝ փորձելով փրկվել կրակից և խիտ ծխից։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ և փրկարարներ։ Շենքից տարհանվել են տասնյակ մարդիկ։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Իշխանությունները հետաքննություն են սկսել։

1/2934
bottom of page