top of page

Թրամփը ցանկանում է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը դառնա Ջաննի Ինֆանտինոն․ NYP

  • 8 hours ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հաջորդ գլխավոր քարտուղարը դառնա Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն։ Այս մասին հայտնում է The New York Post (NYP) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Նախագահ Թրամփը ցանկանում է, որ Միավորված ազգերի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը դառնա ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն», — ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես հայտնել է ամերիկյան նախագահին մոտ կանգնած աղբյուրը, Թրամփի կարծիքով՝ Ինֆանտինոն «վայելում է ողջ աշխարհի հարգանքը և մարդկանց համախմբելու յուրահատուկ ունակություն ունի»։

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կընտրվի այս տարի: Դեկտեմբերի վերջին նա կփոխարինի պաշտոնաթող եղող գործող ղեկավարին՝ պորտուգալացի Անտոնիու Գուտերեշին:

 
 
bottom of page