Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է. ում հետ է հանդիպել
- 2 hours ago
- 1 min read

Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ:
Լուսանկարներից երևում է, որ Ալեն Սիմոնյանն այնտեղ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել, նա նշել էր, որ ամենայն հավանականությամբ Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա Ստամբուլում։




















