top of page

Երբ արմավը կարող է վնասել օրգանիզմին

  • 2 minutes ago
  • 1 min read

Մասնագետների կարծիքով՝ արմավը հարուստ է երկաթով, մագնեզիումով, ցինկով, պղնձով, մանգանով, կալիումով, կալցիումով, A, C, B1, B2, B6 վիտամիններով և տարբեր ամինաթթուներով։ Այս մրգերը կարող են փոխարինել քաղցրավենիքները սննդակարգում, օգնել վիրուսային վարակների դեպքում, բուժել հազը, կայունացնել արյան ճնշումը, վերականգնել օրգանիզմը անեմիայից հետո, ինչպես նաև ամրացնել լյարդը, երիկամները և սիրտը։

Բժիշկները նշում են, որ արմավը հարմար է ակտիվ մարդկանց համար, քանի որ այն հիանալի էներգիա և տոնուս է հաղորդում։ Այս բնական քաղցրությունը հարմար է նաև տարեցների համար, քանի որ արմավը պաշտպանում է նրանց սրտանոթային հիվանդություններից։

Այնուամենայնիվ, արմավը, ինչպես մյուս առողջարար սննդամթերքները, խորհուրդ է տրվում օգտագործել չափավոր քանակությամբ։ Չրերի չափազանց օգտագործումը կարող է առաջացնել անբավարար մարսողություն, փքվածություն և լուծ։

Ռոսպոտրեբնադզորի մասնագետները շեշտում են, որ լավ արմավը պետք է լինի միատարր մուգ շագանակագույն գույնի։ Բարձրորակ միրգը պետք է ունենա հաճելի բույր. ցանկացած անհաճ համ վկայում է ոչ պատշաճ պահպանման և խմորման մասին։

Մրգի մակերեսի ճաքերը վկայում են չափազանց չորացման մասին, մինչդեռ կպչուն և յուղոտ կեղևը՝ շաքարի օշարակով մշակման մասին: Իդեալականում չորացրած միրգը պետք է լինի չոր, պինդ և մաքուր, պարզաբանել է Pravda.ru-ն՝ հղում անելով գործակալությանը:

 
 
1/2796
bottom of page