ՔՊ հանրահավաքի պատճառով կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
Jun 5
1 min read

Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք ՔՊ հանրահավաքով պայմանավորված՝ ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից ու պատճառված անհանգստության համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը։




















