Այս պահին Ռաֆինյան ոչ միայն ակումբի, այլև ամբողջ աշխարհի լավագույն խաղացողն է․ Նեյմար
- Elen Hovsepyan

- 1 day ago
- 1 min read

Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», իր հիացմունքն է արտահայտել կատալոնական ակումբի եզրային հարձակվող Ռաֆինյայի խաղի վերաբերյալ։
«Ռաֆինյան աշխարհին ցույց է տալիս այն, ինչ մենք՝ բրազիլացիներս, արդեն գիտեինք։ Կիսաեզրափակչում «Բարսային» այդպես առաջնորդելը պարզապես տաղանդ չէ, դա մեծություն է։ Այս պահին նա ոչ միայն ակումբի, այլև ամբողջ աշխարհի լավագույն խաղացողն է։ Նա խաղում է կախարդի հոգով և մարտիկի սրտով»,-Նեյմարի խոսքերն է մեջբերում Mr Wills-ը։
Ռաֆինյան աչքի էր ընկել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում՝ դուբլ ձևակերպելով Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




















