top of page

Առնո Ավետիսյանը՝ Ծաղկաձորում կայացած միջազգային մրցաշարի հաղթող

  • 2 days ago
  • 1 min read

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացած Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների Spring Cup մրցաշարում հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։

Եզրափակչում հայ թենիսիստը 6։2, 6։4 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Բորիս Վորոբյովի նկատմամբ։

Աղջիկների պայքարում Մարիա Ազիզյանը վստահ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ՝ 6։7, 2։6  հաշվով պարտվեց  ռուսաստանցի Գլաֆիրա Ռոմանովային։  Հիշեցնենք, որ Առնո Ավետիսյանը հաղթել էր նաև զուգախաղում

 
 
1/2802
bottom of page