top of page

«Այն ամենը, ինչով կարելի է բնորոշել, նկարագրել Տիրամորը»․ Գեղամ Մանուկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 8, 2024
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Աստվածածնի տոնն է...Այն ամենը, ինչով կարելի է բնորոշել, նկարագրել Տիրամորը... հայ երկու հանճարով՝ Նարեկացու տաղով, ոսկեղենիկ բառերով ու Սուրենյանցի վրձնահարվածներով... Մոտ հազար տարվա տարբերությամբ հայ բառն ու պատկերը փոխլրացրել են իրար...Սբ. Գրիգոր ՆարկացիՄեղեդի ծննդյանԾավալվել են աչքերը ծովԱռավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:Թափվում էին այտերից վառ՝Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչումՀուզավարար կենսատու սեր:Կամար կապած թեւերը գիրգ՝Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,Ելեւէջներն հյուսում իրար.Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.Շողում էին նույն կենսավառՍիրով չքնաղ ու գինեթույրԾամերն իրենց գիսակներով խոպոպավոր:Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ,Ոլորք առած եռահյուսակ՝Բոլորվել են այտերի շուրջ.Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:Բուրում էր նա կնդրուկի պեսԱստվածային հրով լցված մի բուրվառի.Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանիԳույներով էր ոսկեշողում.Գոտին կամար, արծաթափայլ,Ոսկետտուն ու նրբակերտ՝Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ,Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:Քեզ պսակող թագավորինՈւ նորածին այն փրկչին փա՜ռքՀավիտյանս հավիտենից. ամեն»։

1/2460
bottom of page