top of page

«Ժողովուրդ». Համահայկական հիմնադրամին չեն վստահում. Փաշինյանը խաբել է. Մաս 230

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կոչ եմ անում վստահությամբ վերաբերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին եւ օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում… Շատ կարեւոր է վստահության զգացումը, եւ հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա»:

Իրականում սակայն Հայաստան համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը կարելի է չափել հանգանակություններով․ տարեկան մարաթոններով։ 2023 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է վերջին 6 տարիների վիճակագրությամբ ամենաքիչ գումարը՝ 8․4 մլն դոլար։ Այն էլ, ոչ թե այդքան գումար է հանգանակվել, այլ՝ այդքան գումարի խոստում է տրվել, որի մի մասը կարող է եւ չկատարվել։

Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ կարելի է բացատրել մի շարք գործողններով՝ Արցախի հանձնում, ՀՀ սահմանների օկուպացիա։ Բայց վստահության դեֆիցիտի կարեւոր հանգամանքն այն է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հայության կողմից հանգանակված գումարների մեծ մասը՝ 107 մլն դոլար, կառավարության որոշմամբ պետական բյուջե մտցվեց, եւ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ են արվել այդ գումարները։ Թերեւս պարգեւավճարներ տվեցին հիմնադրաի գումարներով: Այսինքն՝ Փաշինյանը խաբել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/1816
bottom of page