top of page

«Խաղաղության տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են․ Հայաստանն ընդունել է վերջին երկու կետերը»․ Բայրամով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 13
  • 1 min read

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք համաձայնեցված չէին։ «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն ՀՀ Սահմանադրությունից», ԱՊԱ-ի փոխանցմամբ, հայտնել է Բայրամովը։Նշենք, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը միջազգային մակարդակով միմյանց նկատմամբ պահանջներ չներկայացնելու, մյուսը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու վերաբերյալ հարցերն էին։

1/2168
bottom of page