Որպես «քարտուղարուհի» եմ ասում՝ Ալեն Սիմոնյանը հին հռետորաբանությանն է անցել, սպեկուլյացիա պետք չէ. Մարիա Զախարովա
- Elen Hovsepyan

- May 6
- 1 min read
Մեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հակառուսական հայտարարություններին:
Այս բոլոր հարձակումները, վիրավորանքները հարիր չեն խորհրդարանի խոսնակի կերպարին։ Ռուսաստանի թեման աշխարհում ակտուալ է, ինչու չօգտագործել հասարակությանը այլ թեմաների կողմ շեղելու համար։ Կրկնեմ` մենք չենք խառնվում ինքնիշխան երկրների ընտրություններին, նման փաստեր չկան», - այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հայտարարություններին, թե Երևանի Նոր Նորքի թաղամասում տեղի ունեցած կռիվը, իբր, հրահրվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից։ Նա տարակուսանք և զարմանք հայտնեց այս մեղադրանքների վերաբերյալ՝ ենթադրելով, որ Հայաստանում սկսում են կիրառվել ԵՄ-ի խայտառակ քայլերը։






















