Եթե երաշխավորն առաջին օրից փախավ, արցախցիներն ի՞նչ կարող էին անել. Սամվել Կարապետյան
May 28
1 min read

«Այս մարդն անամոթաբար զորահանդես է անում։ Ի՞նչ է ցույց տալու, ինչո՞վ է նա հպարտանալու երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց և սեփական ժողովրդին լքելուց հետո»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կաապետյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ։
Նա հարցադրում է անում. «Ինչո՞վ է այս մարդ հպարտանալու, իր պաշտպանության նախարարո՞վ»։
«Մի օր չկանգնեցին արցախցու կողքը. մարդիկ 9 ամիս ճնշումների տակ, բլոկադայի պայմաններում ապրեցին, աչք չթարթեցին։ Ավելի երկար կապրեին, եթե աջակցություն ստանային մեր երկրից, որ հանդիսանում էր իրենց երաշախավորը։ Բայց եթե երաշխավորն առաջին օրից փախավ, այդ մարդիկ ի՞նչ կարող էին անել»,- նշում է Սամվել Կարապետյանը։




















