top of page

«Պարտքը թողնելու են հայ ժողովրդի վրա ու գնան այլ երկրներում թալանածը վայելելու». Տաթևիկ Վիրաբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 minutes ago
  • 1 min read

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի տնտեսությունը փլուզվում է՝14 միլիարդ արտաքին պարտք: Այդ պարտքը ո՛չ Նիկոլը, ո՛չ նրա ՔՊ-ականներն ու նրանց բարեկամները չեն փակելու, դա փակելու են ՀՀ քաղաքացիները՝ մի քանի տասնամյակ։ Պարտքը թողնելու են հայ ժողովրդի վրա ու գնան այլ երկրներում թալանածը վայելելու։ Ժողովուրդ ջան, դիսկոտեկաներում պարելը, անիմաստ խոստումներ լսելը, էժան ադրբեջանական բենզինը, որը էլի բերում են Նիկոլի օլիգարխները ու ձեր վրա եռակի անգամ թանկ են վաճառում՝ էս թատրոնն ու ծաղրը շարունակվելու է ևս 5 տարի, եթե դուք քվեարկեք ՔՊ-ի օգտին։ Ալիևը ՀՀ-ում արդեն սեփական վարչաբենդը ունի: Եթե ցանկանում եք ապրել թուրքական կիսալուսնի տակ, ապա քվեարկեք ՔՊ-ի օգտին։ Իսկ այն հայերը, ովքեր չեն ցանկանում Հայաստանը դառնա Ադրբեջանի մարզ, ոչ մի ձայն Փաշինյանին»:

 
 
1/2634
bottom of page