Հայաստան-Թուրքիա սահմանին կհանդիպեն հատուկ ներկայացուցիչները. ԱԳՆ-ն հաստատեց
Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: Թուրքական կողմի տարածած տեղեկությունները քիչ առաջ հաստատեց ՀՀ ԱԳ նախարարությունը։
Ավելի վաղ թուրք հաղորդավարուհի Սենա Ալքանը X-ի իր միկրոբոլոգում գրել էր, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն բանակցությունների 5-րդ փուլի առաջին հատվածը կսկսեկն առավոտյան սահմանի հայկական կողմում, իսկ ցերեկը կշարունակեն թուրքական կողմում։Ռուբեն Ռուբինյան- Սերդար Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, ավելի ուշ թուրքական կողմը հետաձգեց այն։ Վերջին նագամ հատուկ ներկայացուցիչները հանդիպել են 2024-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումի շրջանակում։