top of page

«Տիգրանաշենի հանձնումից հետո այստեղ են տեղակայվելու Ադրբեջանի զինված ուժեր և սահմանապահ ստորաբաժանումներ»․ Ալեն Ղևոնդյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսքս ուղղում եմ Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի՝ Պարյուր Սևակ գյուղ և այլ բնակավայրերի մեր քաղաքացիներին:


Շատ վաղուց կա որոշում, որ ՀՀ-ի տարածքում կան բնակավայրեր՝ անկլավներ, որոնք փոխանցվելու են Ադրբեջանին. մասնավորապես՝ դրանցից ամենից կարևորը ռազմավարական առումով Տիգրանաշենն է:


Ի՞նչ է սպասում ձեզ և ողջ ՀՀ-ին, եթե 2026-ին սա վերընտրվի ու կարողանա կառավարություն կազմել:


Տիգրանաշենը հայաթափվելու է. այնտեղի բնակիչները մեծագույն հավանականությամբ տեղափոխվելու են Պարույր Սևակ գյուղ. տևական ժամանակ նշյալ գյուղում նորգաղթյալ Տիգրանաշենցիների համար տներ են նախագծվել ու մի մասը արդեն կառուցվել է: Տես կից ֆոտոներ:


Տիգրանաշենի հանձնումից հետո այստեղ են տեղակայվելու՝


- Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր և սահմանապահ ստորաբաժանումներ,


- Ադրբեջանի մաքսային ծառայության կառույցներ,


- Բաքվի կողմից նշանակվելու է տարածքի ժամանակավոր կառավարիչ,


- ավելի ուշ այստեղ կտեղափոխվեն նաև ինչ-որ քանակի ադրբեջանական ազգաբնակչություն:


Տիգրանաշենով անցնող ՀՀ-ի՝ հյուսիսը հարավին միացնող ռազմավարական ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական անվտանգության ու մաքսային ծառայությունների լիարժեք վերահսկողության տակ, քանի որ համարվելու է Ադրբեջանի տարածք:


Սա նշանակում է, որ ադրբեջանցիներն են որոշելու, հայկական բեռնատար կամ մարդատար ո՞ր մեքենան անցնի, որը՝ ոչ:


Ի դեպ, նրանք կարող են խուզարկություններ անել, իջեցնելով ՀՀ-ի քաղաքացիներին:


Ավելին՝ կարող են խոչընդոտել ՀՀ-ի հյուսիսից հարավ ռազմական նշանակության բեռների տեղափոխմանը:


Սա գրում եմ, որ առավել մանրամասն պատկերացնեք գալիք, կամ ավելի ճիշտ արդեն ընթացիկ աղետը:


Սա լավ հիշեք, երբ 2026-ի ընտրությունների ժամանակ ասեք, թե բա ընդդիմության մեջ որևէ մեկը չկա, ում ընտրեմ, կրկին սրան պետք է ընտրեմ:


Մտածեք այս մասին:


Կարող եք նաև տարածել այս նյութը:


Ձեզ լավ օր. 2026-ը փրկության ընտրություն է լինելու, հետո էլ տարբերակ չի լինելու»:

bottom of page