«Միայն երեկ երեկոյան մոտ 45 մեքենա փոսերի պատճառով պատահարների է ենթարկվել»․ Գևորգ Ստեփանյան
- 2 hours ago
- 1 min read

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ի ու Ավինյանի «ջանքերով» քաղաքացիները կրում են ֆինանսական կորուստներ․
Միայն երեկ երեկոյան մոտ 45 մեքենա քաղաքի տարբեր վարչական շրջաններում, փոսերի պատճառով պատահարների են ենթարկվել։
Միջին ծախսը կազմել է ամեն մեքենայի համար 30-ից մինչև 50 հազար դրամ։
Մեքենաների գույքահարկը ուշացնելու համար քաղաքացիները ենթարկվում են տույժերի ու տուգանքների, հայտնվում հարկադիր կատարողների մոտ։
Միակ մեղավորներն ու պատասխանատուները էս ամենի արդյունքում մսխում են 4 մլրդ դրամ փոսալցման համար ու պարգևատրվում են 1 մլրդ 128 մլն դրամով»:




















