top of page

Թրամփը հանձնարարել է արագ պլանավորել Պուտինի և Զելենսկու հետ հանդիպումները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 7
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր թիմին արագ գործել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումների պլանավորման հարցում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։


«Թրամփի օգնականները անմիջապես սկսել են պլանավորել հանդիպումները։ Չնայած նախագահական ուղևորությունը և երկու համաշխարհային առաջնորդների հետ կարևոր հանդիպումը պլանավորելու համար սովորաբար ժամանակ է պահանջվում, պաշտոնյաները նշել են, որ Թրամփը կոչ է անում իր թիմին արագ գործել», - ասվում է հրատարակության մեջ։


Հիշեցնենք՝ Թրամփը մտադիր է անձամբ հանդիպել Պուտինի հետ հաջորդ շաբաթ, իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ եռակողմ բանակցություններ վարել Զելենսկու հետ։

 
 
1/2546
bottom of page