«Ընչի՞ ես տոշկել իմ վրա». Պարեկային ծառայության պետը՝ Բագրատ Սրբազանին
«Պարոն Պետրոսյան, դուք խմա՞ծ եք, ձեզ զրպարտում են»,- Քննչական կոմիտեի դիմաց դիմելով ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ հարցրեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ներկաներից մեկն ասաց՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանն է ասել։ Դրանից հետո իրավիճակը սրվեց։
«Խմա՞ծ եք դուք, դե ասում են խմել եք։ Պարոն Քոչարյան, ինչի՞ց վերցրիք, որ խմած է։ Դուք պատասխան կտա՞ք այդ մեղադրանքին»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով գեներալ-մայոր Սևան Քոչարյանին։
Գևորգ Պետրոսյանը հերքեց, որ ինքը խմած է։
Այն պահին, երբ Բագրատ Սրբազանը խոսում էր, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը կանգնած ժպտում էր։
«Խնդում ես, պարոն Խուդինյան, խնդալուդ ժանանակը դեռ կգա։ Ինչի՞ վրա ուզում ես խնդա, կապ չունի։ Ձեր մասին հետո»,- ասաց Սրբազանը։
Խուդինյանն զայրացած մոտեցավ Սրբազանին ու գոռալով ասաց. «Ընչի՞ ես տոշկել իմ վրա»։