«ԱՄՆ-ն ու Իրանը պատրաստ են փոխզիջումների միջուկային համաձայնագրի շուրջ»․ Ֆիդան
- 2 hours ago
- 1 min read

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը, կարծես թե, պատրաստ են փոխզիջումների գնալ միջուկային համաձայնագրի շուրջ։
Նրա խոսքով, Վաշինգթոնը կարող է հրաժարվել ուրանի հարստացման ամբողջական դադարեցման պայմանից և համաձայնել հարստացմանը սահմանված սահմաններում։ Նախարարը դա դրական զարգացում է համարել և հավելել, որ կարծում է Թեհրանը կընդունի հարստացման մակարդակի սահմանափակումներ և խիստ ստուգումների ռեժիմ։
«Իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ, և ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանները։ Անիմաստ է փորձել նրանց ստիպել», - հավելել է Ֆիդանը։
Նա զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն «պնդի բոլոր հարցերը միաժամանակ քննարկել»՝ Իրանի բալիստիկ հրթիռային զինանոցի և տարածաշրջանային զինված խմբերին աջակցությանը վերաբերյալ, «վախենում եմ, որ նույնիսկ միջուկային հարցը առաջ չի գնա… արդյունքը կարող է լինել մեկ այլ պատերազմ տարածաշրջանում»:




















