top of page

Ֆրանսիայում կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջnցների չեղարկմանը

  • 2 hours ago
  • 1 min read

Ֆրանսիական աջակողմյան «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման օգտին՝ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին, որը հանգեցրել է էներգակիրների գների թռիչքի, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Անհրաժեշտ է անհապաղ սառեցնել գները, նվազեցնել հարկերը և ազատվել ԵՄ-ից, որպեսզի դուրս գանք էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայից, իջեցնենք ավելացված արժեքի հարկը մինչև 5,5% և չեղարկենք հակառուսական պատժամիջոցները»,- գրել է նա իր X սոցիալական ցանցի էջում։

Քաղաքական գործչի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տիրող քաոսը, որն առաջացել է Իրանի դեմ պատերազմի պատճառով, գլոբալ բնույթ է ստանում և հրահրում է էներգակիրների գների աճ։ Ֆիլիպոն հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի գների հետագա բարձրացումը կարող է հանգեցնել տնտեսական և սոցիալական աղետի ֆերմերների, արդյունաբերության և սովորական տնային տնտեսությունների համար։

 
 
1/2738
bottom of page