top of page

Ընդգծեցինք կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին

Oct 21, 2025
1 min read

Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին գրել է  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:



«Քննարկումների ընթացքում ողջունեցինք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ընդգծեցինք նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը»,-գրել է նա:

 
 
1/3084
bottom of page