top of page

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն

Jun 28, 2025
1 min read

Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։

«Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն»,- նշել են ՆԳՆ ոստիկանությունից։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 
 
1/3084
bottom of page