top of page

Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան հունվարի 26-ին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 23, 2024
  • 1 min read
ree

Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։ Այս որոշումն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի նիստում, հաղորդում է ԲելՏԱ-ի թղթակիցը։



Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հաջորդ տարի երկիրը «ուշադիր ու զգույշ» է նախագահ ընտրելու։ 



«Այո՛, մենք, ինչպես միշտ, Բելառուսում, ուշադիր ու զգույշ կընտրենք մեր նախագահին՝ ամբողջ համաշխարհային հանրության աչքի առջև։ Կընտրեք նրան, ով,  ձեր կարծիքով, արժանի է»,- ասել էր Լուկաշենկոն։

1/2454
bottom of page