top of page

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուսը վիրավոր է». Նարեկ Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 7, 2024
  • 1 min read
ree

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է է․ «Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։


Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։


Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

bottom of page