Ափամերձ նրբագեղության էությունը՝ Ralph Lauren-ի գարուն-ամառ 2025 հավաքածուում
- Elen Hovsepyan
- Sep 8, 2024
- 1 min read

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա պաշտոնական բացման նախօրեին Ռալֆ Լորենը որոշեց այն սկսել վաղ՝ իր սիրելի վայրերից մեկում՝ Բրիջհեմփթոնում։

«Հեմփթոնսը ավելին է, քան, պարզապես, վայր»,-ասում է Լորենը: «Սա անսահման կապույտ երկնքի, օվկիանոսի, կանաչ դաշտերի եւ սպիտակ ցանկապատերի, պարզության ու նրբագեղության բնական աշխարհ է՝ լույսի որակով, որը տասնյակ տարիներ առաջ գրավել է արվեստագետներին: Դա տուն էր, իմ ապաստանը եւ իմ մշտական ոգեշնչման աղբյուրը»:

Վայրը ծառայել է որպես ընդարձակ պոդիումի ֆոն, որը ցուցադրում է Ralph Lauren-ի՝ 2025 թվականի գարուն-ամառ հավաքածուները՝ Purple Label-ը եւ Polo Ralph Lauren-ը՝ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար:
Ralph Lauren-ի եւ Purple Label-ի հավաքածուների նախագծերը ոգեշնչվել են անմիջապես շրջապատից, ընդ որում դիզայները իր տրամադրության ոգեշնչումներում նշել է «ափամերձ նրբագեղության էությունը»: Դասական բլեյզերներ, սուր կոստյումներ եւ տղամարդու վերնաշապիկներ:
Միեւնույն ժամանակ, Polo Ralph Lauren-ի հավաքածուն սպորտային ոճը վերաիմաստավորել էր՝ ներկայացնելով մեծ գրաֆիկական նկարազարդումներ եւ ավելի վառ երանգներ:

Շոուի ավարտից հետո հյուրերը տեղափոխվել են հատուկ վերստեղծված Ralph Lauren's The Polo Bar, որտեղ տեղական ձկներ, բուրգերներ եւ կոկտեյլներ են մատուցվել փողային լապտերների ներքո, որը բնորոշ է արեւելյան տիպիկ երեկոյին: