Ջենիֆեր Լոպեսն իր նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի ֆիլմի աստղային պրեմիերային կրել է շլացնող զգեստ

Ջենիֆեր Լոպեսը ապշեցնող զգեստ է կրել իր նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի Unstoppable ֆիլմի աստղային պրեմիերային, որտեղ նա հանդես է եկել գլխավոր դերում:
Ժամանելով 2024 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին՝ 55-ամյա գերաստղը, իր շարունակական ամուսնալուծության ֆոնին, անհավատալի սեքսուալ տեսքով է եղել: Նրա՝ դիսկո գնդակից ոգեշնչված արծաթափայլ զգեստն ուներ համարձակ կողային բացվածքներ, որոնք ամրացված էին սեւ բանտերով: Նա իր տեսքը համալրել է Hassanzadeh զարդերով:
Աֆլեքը ֆիլմի պրոդյուսերն է, որտեղ Լոպեսը նկարահանվել է Ջարել Ջերոմի, Բոբի Կանավալի, Մայքլ Պենայի եւ Դոն Չիդլի կողքին։
Չնայած նրան, որ նա բաժանվել է Աֆլեքից, աղբյուրը DailyMail.com-ին ասել է, որ Ջ.Լոն «ոգեւորված է գնացել Տորոնտոյի կինոփառատոն՝ ֆիլմը գովազդելու համար, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի իր համար, եւ նա ցանկանում է աջակցել դրան»: