top of page

«Ոչ մի գաղտնիք չունենք»․ Փաշինյանը վստահեցնում է՝ հանրությունը «Խաղաղության պայմանագրի» բովանդակությանը ծանոթ է

Mar 13, 2025
1 min read

Հարցին՝ տեքստը հրապարակվելու է, թե ոչ, Փաշինյանը պատասխանեց, թե  պետք է ծանոթանալ «պրակտիկաներին»։

«Պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին են»,- ասաց նա ու վստահեցրեց, թե իրենք հանրությունից «ոչ մի գաղտնիք չունեն»։

«Ըստ էության՝ հոդված-հոդված առանձին այսպես, թե այնպես,  հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ։ Այո, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չեմ կարող ասել, թե բովանդակությանը ծանոթ չէ։ 4 տարի է, ինչ բանակցում ենք տեքստի շուրջ, ըստ էության՝ հայտնի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 
 
1/3084
bottom of page