top of page

Փի Դիդին մեղավոր է ճանաչվել 5 մեղադրանքից 2-ում

  • Jul 2, 2025
  • 1 min read

Մանհեթենի դատարանը մեղավոր է ճանաչել ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Փի Դիդիին՝ մարմնավաճառության համար մարդկանց տեղափոխելու մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նա արդարացվել է ավելի լուրջ մեղադրանքներով՝ շորթման և մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքներով՝ խուսափելով հնարավոր ցմահ ազատազրկումից։

Դատարանում բոլոր մեղադրանքները մերժած Փի Դիդիին այժմ սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում երկու կետերից յուրաքանչյուրի համար, որոնցով նա մեղավոր է ճանաչվել:

Մինչև դատավճռի կայացումը նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը դեռ չի բավարարվել:

 
 
1/2721
bottom of page