«Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ Մխիթարյանի «Ինտերը» 2-րդն է
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
«Նապոլին» 4-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։
38-րդ տուրում ակումբը 2-0 հաղթեց «Կալյարիին», իսկ զուգահեռ խաղում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հյուրընկալվլեիս հաղթեց «Կոմոյին»։
1 միավորի տարբերությամբ «Նապոլին» նվաճեց Սկուդետտոն`
1. Նապոլի - 822. Ինտեր - 81
Շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ ՄակՏոմինեյը ճանաչվեց «Ա Սերիայի» այս մրցաշրջանի լավագույն խաղացող։
ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչան, ով մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր եկել Իտալիայում, նույնպես չեմպիոն դարձավ։