top of page

«Հայաստանի անկախության ճանապարհը, որքան էլ հնչի դաժան, անցնում է Թուրքիայով»․ Թաթուլ Հակոբյան

  • Aug 6, 2025
  • 1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը, կարծում եմ, Հայաստանի հետ արևմտյան հարթակում կրկին բանակցությունների մեջ է մտել Ռուսաստանին ատամ ցույց տալու և Պուտինին հերթական ուղերձը հասցնելու նպատակով:


Մենք՝ Հայաստանը, չպետք է ակնկալենք ինչ-ինչ օգուտներ Բաքու-Մոսկվա դիմակայությունից:


Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ՝ մեր կողմից կատարելով կառուցողական քայլեր: Ռուսաստանը ի վիճակի է մեր տնտեսությունը քայքայել, քանի դեռ մենք դիվերսիֆիկացիայի չենք ենթարկում մեր տնտեսությունը:


Ադրբեջանը, միևնույնն է, խաղաղության պայմանագիր չի ստորագրելու Հայաստանի հետ: Կարող է միջանկյալ ինչ-ինչ թուղթ ստորագրել, բայց փորձելու է մեզանից քամել հնարավոր ամեն ինչ, քանի դեռ զգում է, որ քամվելու տեղ ունենք:


Բայց, եթե անգամ հայ-ադրբեջանական հուշագիր ստորագրվի, ես դա կհամարեմ կարևոր քայլ, որովհետև Թուրքիան կարող է սահմանը բացել և Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ:


Հայաստանի անկախության ճանապարհը, որքան էլ հնչի դաժան, անցնում է Թուրքիայով»:

 
 
1/2717
bottom of page