top of page

Լիահույս եմ՝ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի նոր թափ հաղորդել Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերություններին. Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 24
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը: Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ։

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»։

 
 
1/2545
bottom of page