top of page

Կոշտան և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Aug 14, 2025
1 min read

ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Անտոնիո Կոշտան Իլհամ Ալիևին շնորհավորել է Վաշինգթոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրման, Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ:

ԵՄ Խորհրդի նախագահն ընդգծել է այս արդյունքների կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար և հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացին աջակցելու ԵՄ-ի պատրաստակամության մասին:

 
 
1/3084
bottom of page