top of page

Փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով ենք դուրս գալու, իսկ հետագա քայլերի մասին Սրբազան հայրը մոտ օրերս կասի. Գառնիկ Դանիելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով ենք դուրս գալու, իսկ հետագա քայլերի մասին, կարծում եմ, Սրբազան հայրը մոտ օրերս կասի. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Հայաստան դաշինքը» կմասնակցի՞ փողոցային պայքարին՝ պատասխանեց․ «Հայաստան դաշինքը» միշտ էլ ծանրակշիռ մասնակցություն է ունեցել փողոցային տարբեր պայքարներում»։

Իսկ թե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը կմասնակցի՞, թե՞ ոչ՝ պատգամավորն ասաց՝ հայտարարություն կանեն․ «Բայց «Հայաստան դաշինքը» որևէ կաշկանդվածություն չունի փողոցային պայքարում աջակցելու, առաջնորդելու, կարևոր դերակատարություն ստանձնելու և առաջին շարքերում լինելու համար»։

Հարցին՝ պայքարը Բագրատ Սրբազա՞նն է առաջնորդելու՝ Գառնիկ Դանիելյանը պատասխանեց, որ Սրբազանն արդեն հայտարարել է՝ շարժումը շարունակելու է առաջնորդել․ «Ինքս Սրբազանի կողքը կանգնելու եմ։ Այն, որ ասում են՝ տարաձայնություններ կան՝ ճիշտ չէ։ Ակտիվորեն ներգրավվելու ենք այդ գործին։ Բագրատ Սրբազանն ինքը պետք է որոշի՝ լինելո՞ւ է վարչապետի թեկնածու, թե՞ ոչ»։

Իսկ թե կոնկրետ ե՞րբ կսկսվի փողոցային պայքարը՝ Դանիելյանը պատասխանեց. «Օրը կգա, ժամը կգա, եթե պատեհություն կհամարի Սրբազանը հայրը, դրա մասին կասի»։

1/2135
bottom of page