Ծիծեռնակաբերդի խրամատը և աստիճանները փնթիագույն ձևով են քանդվել՝ ջարդուխուրդ անելով քանդելու չենթակա սալերը. Հայրումյանը լուսանկարներ է հրապարակել
- Elen Hovsepyan

- Nov 2
- 1 min read

Այսօր կրկին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էի, գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում ու հրապարակել լուսանկարներ.
Ad by NATIVE NETWORK
«2 ամսվա ընթացքում 3 քանդված մույթերի տակ՝ դրսի կողմից խրամատա փորվել, քանդվել են դրանց արանքների աստիճանները և մույթերի ցեմենտբետոնե հատվածում անցքեր են արվել և ենթադրաբար ամրացնելու նպատակով հեղուկ նյութ լցրել։
Ներսի հատվածից որևէ քար չի հանվել (և չպետք է հանվի ըստ նախնական հայտարարության), բայց էդ լցված հեղուկը մի քանի տեղ ավելի է վնասել ներսի քարերը, իսկ քանդման ընթացքում մի քանի տեղ ջարդվել է դրանց եզրներից մեծ ու փոքր կտորներ։
Խրամատը և աստիճանները ևս փնթիագույն ձևով են քանդվել՝ ջարդուխուրդ անելով քանդելու չենթակա սալերը (տե՛ս լուսանկարներում):
Ես մնում եմ իմ կարծիքին, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգում են սխալ ընտրված՝ ոչ կոմպետենտ, ոչ մասնագետ, ոչ «ճիշտ» մարդիկ և այսպես շարունակելու դեպքում խայտառակ «վերանորոգումն» անխուսափելի է լինելու։
Հ.Գ. Դեպի դրական փոխվել են միայն խառաչոները, պաստառներն ու սիզամարգը»,-գրել է Հայրումյանը




















