top of page

Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջերս խրախուսել է նախընտրական շրջանում  տեղի ունեցած բռնությունները, և այժմ նրա կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին չեն հետաքրքրում։ «Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ՝ խնդրելու բաձրացնելու ընտրատեղամասերում խախտումներին արձագանքելու արդյունավետությունը։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններն  անցնում են լարված մթնոլորտում։ Մի քանի տեղամասերում գրանցվել են ծեծկռտուքի, բռնության դեպքեր։ Բացի այդ, շրջանային հանձնաժողովը անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները Մառնեուլիի շրջանի թիվ 69 ընտրատեղամասում, որտեղ լցոնումներ են տեղի ունեցել։

bottom of page