top of page

Թրամփը հրապարակել է նկար, որում Գրենլանդիան և Կանադան նշված են ԱՄՆ դրոշով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 13 hours ago
  • 1 min read

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է նկարներ, որոնցում պատկերված են Կանադայի, Գրենլանդիայի և Վենեսուելայի տարածքները՝ ամերիկյան դրոշով։

Truth Social-ում հրապարակված առաջին նկարում Թրամփը Սպիտակ տան իր գրասենյակում եվրոպացի առաջնորդներին ցույց է տալիս քարտեզ, որտեղ Վենեսուելան, Կանադան և Գրենլանդիան գունավորված են ԱՄՆ-ի դրոշի գույներով։

Երկրորդ նկարում Թրամփն ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ուղեկցությամբ տեղադրում է ամերիկյան դրոշը Գրենլանդիայում։ Մոտակայքում գտնվող ցուցանակը նշում է, որ Գրենլանդիան ամերիկյան տարածք է դարձել 2026 թվականին։

 
 
bottom of page