top of page

Եգիպտոսում վագրը հոշոտել է կրկեսի աշխատակցի ձեռքը

  • Apr 3, 2025
  • 1 min read

Եգիպտոսում Վագրը հարձակվել է կրկեսի աշխատակցի վրա, նա կորցրել է ձեռքը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Երեքշաբթի երեկոյան Եգիպտոսի Տանտա քաղաքում կրկեսի ներկայացման ժամանակ վագրը հանկարծակի հարձակվել է կրկեսի աշխատակցի վրա։

Վերջինս լուրջ վնասվածքներ է ստացել, երբ ներկայացման ժամանակ սպիտակ վագրը հոշոտել է նրա ձեռքը։ Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Չորս ժամ տևած վիրահատությունից հետո վնասվածքների ծանրության պատճառով բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ձեռքը արմունկից վեր՝ կյանքը փրկելու համար։

 
 
1/2788
bottom of page