top of page

«Հուսով ենք՝ ՀՀ-ն և Ադրբեջանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետևանքները»․ Զախարովա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 30
  • 1 min read
ree

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրներն առաջին տարին չէ, որ ձգտում են հաստատվել Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նպատակը, կարծում եմ, ակնհայտ է՝ օգտագործել Հարավային Կովկասի ներուժն ու ռեսուրսները՝ ի շահ հավաքական Արևմուտքի, հատկապես ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության առումով»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց պահում են որպես տիպիկ գաղութարարներ։

«Հույս ունենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Ադրբեջանը, Հայաստանը, գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետ կապված իրավիճակի վատթարացման վտանգը, քանի որ բոլորին հայտնի է՝ ինչով է դա ավարտվում․ ամենուր, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, առաջանում են հակամարտություններ, աճում է ռազմական լարվածությունը, մոռացվում է խաղաղությունն ու կայունությունը»,- եզրափակել է Զախարովան։

 
 
1/2546
bottom of page