top of page

Դոլարն ու եվրոն էժանացել են

  • Jun 9, 2025
  • 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 9-ին, կազմել է 383.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.46 դրամ (նվազել  է 0.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.85  դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382.5 դրամով, վաճառվում է 385-386 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-435 դրամով, վաճառվում է 440-446 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.63-4.80 դրամով, վաճառվում է 4.91-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 435 դրամով, վաճառվում է 440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.75–4.78 դրամով, վաճառվում է 4.85 դրամով:

 
 
1/2727
bottom of page