top of page

Ջրառատում բռնկված հրդեհը մարվել է 8 ժամ անց միայն. տունը, հացատունն ու անասնագոմն այրվել են

  • Sep 28, 2025
  • 1 min read

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14։08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրառատ թաղամասի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել են տունը (մոտ 80 քմ), տանը կից հացատունն ու անասնագոմը (ընդհանուր մոտ 50 քմ), ավտոտնակը՝ մասամբ և 450 հակ անասնակեր: 

 
 
1/2724
bottom of page