top of page

ԱԱԾ աշխատակիցները մտան Վեհարան՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 27
  • 1 min read
ree

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին մտան Վեհարան։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։


Նշենք, որ կա Քննչական կոմիտեի քննիչի՝ Սրբազանին ձերբակալելու և կալանավորման ներկայացնելու որոշում։ «Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ համապատասխան հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսին։ Վարույթը նախաձեռնվել է իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու համար։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական գործընթացների շրջանակում է կատարվում։ Ընթացակարգը այսպես է լինելու․Միքայել սրբազանը եթե ներկայանա ՔԿ, պետք է իրենք միջնորդություն ներկայացնեն դատարան՝ կալանքի հարցը լուծելու համար։ Դրանից հետո դատարանը կորոշի։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ Միքայել սրբազանին պաշտպանելու համար փաստաբանական խումբ է ձևավորված»,- ՔԿ–ից ուղարկված փաստաթուղթը ընթերցել էր փաստաբան Արա զոհրաբյանը։


Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։

 
 
1/2458
bottom of page