«Գործարքը դեռ պատրաստ չէ, բայց կողմերը շատ մոտ են դրան». Թրամփ
- Elen Hovsepyan

- Aug 16
- 1 min read

Ալյասկայում կայացած բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ դեռևս համաձայնության չեն հասել։ «Գործարքը դեռ պատրաստ չէ, բայց կողմերը շատ մոտ են դրան»,- ասել է Թրամփը։
Նրա կարծիքով՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման բավականին մեծ հավանականություն կա։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։
«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք համաձայնագրին: Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնվի»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ դեռ «մեկ կամ երկու կարևոր կետ» կա քննարկելու։
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններն անվանել է օգտակար և բովանդակալից՝ կոչ անելով «շրջել էջը» և հաջորդ անգամ հանդիպել Մոսկվայում։
Հիշեցնենք՝ հանդիպումը տեղի է ունեցել «3+3» ձևաչափով և տևել է երեք ժամ։




















